«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Երևանը` ակացիաների շուքի տակ

Երևանը` ակացիաների շուքի տակ
22.04.2013 | 17:56

Ամփոփվեց Երևանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների ծրագիրը:

Թե գրական բազմաբնույթ միջոցառումներն ի՞նչ տվեցին մեր քաղաքին ու հենց հայ գրողին, ավելացա՞վ, արդյոք, ընթերցողների թիվը, դժվար է ասել:
Նշենք, որ իբրև ծրագրի ամփոփում` Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դիմաց բացվեց քանդակագործ Նուռի հեղինակած` ընթերցողին նվիրված արձանը:
Բրոնզաձույլ գրքերի և լուսամփոփի համադրությամբ «Ընթերցողի» արձանն ունի 2,1 մետր բարձրություն: Քանդակի բազկաթոռանման կառուցվածքը հնարավորություն է տալիս նստելու վրան և լուսանկարվելու: Գիշերներն այն կլուսավորի լուսամփոփի լույսը:
Մեզ հետ զրույցում ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանն ասաց, որ ամենակարևոր ձեռքբերումը գրողների միության հարևանությամբ պոեզիայի պուրակի հիմնումն է:
«Կայացավ նաև պոեզիայի միջազգային առաջին փառատոնը, որին մասնակցել են 30 երկրի 50 գրողներ,- ասաց նա:- Հավասարապես ապահովվել է նաև հայ գրողների մասնակցությունը փառատոնի բոլոր միջոցառումներին»:
Գրողների շրջանում նկատելի դժգոհություն կար հատկապես Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու մեկնարկային միջոցառումների առնչությամբ: Շատերն ասում էին, որ իրենց կողքով է անցնում այդ ամենը, այսինքն, որևէ կերպ չեն առնչվում ծրագրերին:
ՀԳՄ նախագահը համոզված է, որ պոեզիայի անդրանիկ փառատոնից դժգոհելու առիթ հայ գրողները չունեն: Նա նշեց, որ բոլորին ծրագրում ընդգրկել հնարավոր չէր: Գրողների միությունում կան տարբեր բաժանմունքներ: Մասնակից գրողների ցանկը կազմել է ՀԳՄ պոեզիայի բաժանմունքը: Հավելենք, որ պոեզիայի պուրակը զարդարելու են արտասահմանից ժամանած գրողների տնկած ակացիաները: Գրքի մայրաքաղաքի տիտղոսը Երևանը հանձնելու է Բանգկոկին: Սակայն գրքին նվիրված միջոցառումները մեր քաղաքում շարունակվելու են:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1936

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ